Շնորհավոր ծնունդդ,Հրաշք Մարդ, Ընկեր, Դերասան…Ազատ ջան. ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Արխիվ 16-20
Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ իր ՖԲ-յան էջում ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ծննդյան 77-ամյակի առթիվ գրել է.
<<Այսօր Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է: Ցավ և ափսոսանք եմ ապրում այն մտքից,որ դու էլ չկաս,Ազատ ջան: Քեզ հետ միշտ հետաքրքիր էր: Ինչ անում էիր, հավեսով էիր անում,իսկ երբ տխրում կամ բարկանում էիր, սկսում էիր երգել: Ինչքան բարձր էիր երգում,այնքան հասկանում էինք,որ շատ ես բարկացած: Հոյակապ խաղընկեր էիր: Գերագույն հաճույք էր քեզ հետ խաղալը: Չեմ հիշում մի փորձ,որն անցներ անհետաքրքիր կամ տխուր Դու ամեն մի փորձ տոն էիր դարձնում: Չգիտեմ,երևի արտոնյալների թվում էի,բայց ինչ անեի և ասեի դու երբեք ինձանից չէիր նեղանում, ես էլ՝քեզանից: Երևի նրա համար,որ ընդունում էիք իրար հարազատի պես: Ու այսօր ինձ շատ հարազատ մարդու ծնունդն է: Շնորհավոր ծնունդդ,Հրաշք Մարդ, Ընկեր, Դերասան…Ազատ ջան>>…