Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը
Արխիվ 16-20
Սերբիայում, Չեռնոգորիայում և Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է` խոշոր գումարներ յուրացնելու և բյուջետային միջոցների յուրացման կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը։
«Ձերբակալվել է Սերբիայում, Չեռնոգորիայում և Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը: Նա մեղադրվում է բյուջետային միջոցների խոշոր գումարի ոչ նպատակային ծախսման, փողերի յուրացման եւ այլ իրավախախտումների մեջ։ Էլդար Հասանովը ձերբակալվել է որպես կասկածյալ հետաքննության ընթացքում։ Քրեական գործը գտնվում է քննության փուլում։ Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի քրեական գործի քննության մասին»,- հայտնել է Պետանվտանգության ծառայության մամուլի ծառայությունը: