Եվրոպական երկիրը ցանկացել է Չինաստանի հետ համագործակցել՝ ի հեճուկս ԱՄՆ-ի
Արխիվ 16-20
Սերբիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը ցանկացել է համագործակցել Չինաստանի հետ՝ Ի հեճուկս ԱՄՆ-ի և նրանց կողմից պատժամիջոցների սպառնալիքի, գրում Է Reuters-ը։ Բելգրադը հույս ունի այդ կերպ զարգացնել սեփական տնտեսությունը։
Համագործակցությունը կանդրադառնա ենթակառուցվածքին, էներգետիկային, հեռահաղորդակցությանը («Մեկ գոտի — մեկ ուղի» ազգային նախաձեռնության բաղկացուցիչ մաս հանդիսացող թվային «Մետաքսե ճանապարհի» շրջանակներում): Մասնավորապես, Սերբիան երկու նախագիծ է իրականացնում չինական Huawei ընկերության հետ, որն ԱՄՆ-ում պատժամիջոցների տակ է հայտնվել՝ հատուկ ծառայություններին օգտատերերի տվյալները փոխանցելու մեղադրանքների պատճառով: Մի նախագիծ վերաբերում է երկրում լայնաշերտ Ինտերնետի նոր ցանցի ստեղծմանը, մյուսը՝ «խելացի քաղաքների»զարգացմանը։
Ապագայում Բելգրադը նախատեսում է Huawei-ի հետ համագործակցել 5G ոլորտում եւ 2021 թվականին պատրաստվում է հայտարարել հաճախականությունների զարգացման մրցույթ, ինչը հատկապես զգայուն կդառնա ԱՄՆ-ի եւ Եվրամիության համար, որոնք վերջին ամիսներին ակտիվորեն (այդ թվում՝ օրենսդրորեն) չինական կորպորացիային դուրս են մղում 5G շուկայից:
Սերբիայի առևտրի նախարարի օգնական Իրինի Ռելժինը ընդ որում, հայտարարել է, որ իշխանությունները կպահպանեն ԵՄ բոլոր կանոնները, որոնք նախատեսում են ապահովել բոլոր խաղացողների համար հավասար մուտքի իրավունք և կերաշխավորվի ցանկացած արտադրողին իրավունքը՝ ձեռք բերել սարքավորումներ ցանկացած մատակարարներից: Ազգային տվյալների բազաները, պաշտոնյայի խոսքով, հուսալիորեն պաշտպանված են արտաքին միջամտությունից։
Չինաստանի հետ համագործակցությունը, որի դեմ ակտիվ դիմակայություն են վարում ԱՄՆ-ը, և, կոնկրետ Huawei-ի հետ, չի տեղավորվում Եվրամիության քաղաքականության մեջ, որի անդամ է ձգտում դառնալ Սերբիան։ Այսպես, օգոստոսի 13-ին Սլովենիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գովել է երկրի իշխանություններին սեփական 5G-ցանցի տեղակայման համար, որը կախված չէ Չինաստանից: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելել էին Huawei-ին զբաղվել տեղական 5G ցանցերի մշակմամբ եւ սարքավորումներ մատակարարել այլ ընկերությունների: