ՉԼ. 1/4 եզրափակիչ «Ռեդ Բուլլ Լայպցիգը» դուրս թողեց «Ատլետիկոյին» հետագա պայքարից
Արխիվ 16-20
Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում «Ռեդ Բուլլ Լայպցիգը» մրցեց «Ատլետիկո Մադրիդի» հետ և հաղթեց 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում.
50-րդ րոպեին «Լայպցիգի» կազմից գոլի հեղինակ դարձավ Դանի Օլմոն։
Այնուհետև 71-րդ րոպեին, հանդիպման մրցավար Շիմոն Մարցինյակը 11-մետրանոց հարված նշանակեց գերմանացիների դարպասի մոտ, որն էլ հստակ իրացրեց Ժոաո Ֆելիքսը` հաշիվը դարձնելով 1-1:
Թվում էր, թե խաղը կտեղափոխվի ավելացված ժամանակ, սակայն հանդիպման վերջնամասում ` 88 -րդ րոպեին Թայլեր Ադամսը 2-րդ գնդակը կարողացավ ուղարկել իսպանացիների դարպասն ու կիսաեզրափակիչի ուղեգիր ապահովեց իր թիմի համար։
Այսպիսով, Չեմպիոնների լիգայի 1-ին կիսաեզրափակիչում կմրցեն ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» և գերմանական «Լայպցիգը»: