ՈՒԵՖԱ-ն որոշել է հետաձգել պատանեկան մրցաշարերը
Արխիվ 16-20
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն խորհրդակցել է ՈւԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների հետ ու որոշում կայացրել հետաձգել ՈՒԵՖԱ-ի պատանեկան մրցաշարերը՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետ։
Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հետաձգված մրցաշարերն են `
2019/20 մրցաշրջանի առաջնություններ
Կանանց Եվրոպայի Մ-17 առաջնություն
Չեղարկվել են էլիտ ռաունդը և եզրափակիչ փուլը:
Եվրոպայի Մ-19 առաջնություն
Էլիտ ռաունդը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերին:
Հյուսիսային Իռլանդիայում անցկացվելիք եզրափակիչ խմբային փուլը կկայանա 2020 թվականի նոյեմբերին, փլեյ-օֆֆը՝ 2021 թվականի մարտին:
2020/2021 մրցաշրջանի առաջնություններ
Կանանց Եվրոպայի Մ-17 առաջնություն
Որակավորման փուլը կկայանա 2021 փետրվարին (12 մինի առաջնություններ)
Էլիտ ռաունդը փոխարինվել է փլեյ-օֆ փուլով:
Փլեյ-օֆֆ փուլը (14 թիմեր) կանցկացվի 2021 թվականի մարտին:
Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի մայիսին՝ Ֆարերյան կղզիներում:
Եվրոպայի Մ-17 առաջնություն
Որակավորման փուլը կկայանա 2021 մարտին (13 մինի առաջնություններ)
Էլիտ ռաունդը վերացվել է:
Որակավորման փուլի 13 հաղթողները և 2 ամենաբարձր վարկանիշով թիմերը կմասնակցեն եզրափակիչ փուլին:
Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի մայիսին՝ Կիպրոսում:
Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն
Որակավորման փուլը կկայանա 2021 փետրվարին (12 մինի առաջնություններ):
Էլիտ ռաունդը փոխարինվել է փլեյ-օֆֆ փուլով:
Փլեյ-օֆֆ փուլը (14 թիմեր) կանցկացվի 2021 թվականի ապրիլին:
Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի հուլիսին՝ Բելառուսում:
Եվրոպայի Մ-19 առաջնություն
Որակավորման փուլը կկայանա 2021 մարտին (13 մինի առաջնություններ)
Էլիտ ռաունդը փոխարինվել է փլեյ-օֆֆ փուլով:
Փլեյ-օֆֆ փուլը (14 թիմեր) կանցկացվի 2021 թվականի ապրիլին:
Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի հուլիսին՝ Ռումինիայում: