Գասպարյանին ձերբակալելու մասին ինֆորմացիայի արտահոսքը եղել է Ոստիկանության 7-րդ վարչության պետի տեղակալ Աշոտ Մասուրյանի կողմից. Ռո նախկին աշխատակցի բացահայտումը
Արխիվ 16-20
«Լինելով ոստիկանության նախկին ավագ սպա` ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ Վովա Գասպարյանին ձերբակալելու մասին ինֆորմացիայի արտահոսքը եղել է Ոստիկանության 7-րդ վարչության պետի տեղակալ Աշոտ Մասուրյանի կողմից, ով զանգել 7-ի նախկին պետին` Ավագյան Աշոտին եւ ասել. «Գալիս են շեֆի հետեւից»: Դա խոսում է այն մասին, որ համակարգը պետք է մաքրել Վովայի կադրերից»,- հերթական լայվի ժամանակ նման պատասխանատու հայտարարությամբ հանդես է եկել ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը: