#Դրսևորիրքեզ. «Փյունիկը» պաշտոնապես ներկայացրեց 2020/21 մրցաշրջանի մարզաշապիկները (լուսանկար,տեսանյութ)
Արխիվ 16-20
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի համար նախատեսված տնային և արտագնա մարզաշապիկները:
2020/21 մրցաշրջանում «Փյունիկ» ՖԱ-ն կխաղա՝ կրծքավանդակին կրելով ֆիրմային նախշը, իսկ սրտին՝ ակումբի ծավալուն տարբերանշանը:
Խաղային մարզաշապիկի կրծքավանդակի հատվածում ակումբի խորհրդանիշն է՝ Փյունիկ թռչունը՝ թևերը պարզած և պատրաստ ցանկացած մարտահրավերի:
Կարմիր մարզաշապիկը նախատեսված է տնային խաղերի համար, իսկ սպիտակը՝ արտագնա:
«Փյունիկ» ՖԱ-ն Joma-ի հետ սկսել է համագործակցել այս մրցաշրջանից: