Հայտնի է 6G ցանցի թողարկման տարեթիվը
Արխիվ 16-20
Հարավային Կորեայի կառավարությունը հայտնել է, որ վեցերորդ սերնդի կապի պիլոտային նախագիծը 2026 թվականին է թողարկվելու, հայտնում է lenta.ru կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի վարչապետ Չոն Սե Կյունը նախարարների հետ հանդիպման ժամանակ պիլոտային ծրագրի թողարկման ժամկետների մասին է խոսել։ 6G ծրագրի ներդրման ռազմավարությունը հիմնվում է առաջատար տեխնոլոգիաների, անհրաժեշտ չափանիշների ապահովման և արտոնագրերի գրանցման վրա։ Հինգ տարվա ընթացքում այս ծրագրի իրականացման համար Հարավային Կորեայի բյուջեից 200 միլիարդ վոն է հատկացվելու։ Ֆինանսավորումը սկսվելու է 2021 թվականից։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը 6G-ի ներդրման համար 10 ռազմավարական խնդիր պետք է լուծի, որոնց թվում է չափանիշի գերարտադրողականությունը և գերճշգրտությունը։ 2026 թվականի սկզբին նոր տեխնոլոգիաների գրանցումից հետո իշխանությունները կանցնեն պետության ցանցային ենթակառուցվածքներն արդիականացնելու նախագծի իրականացմանը։ Առաջին հերթին արդիականացվելու է 5 հիմնական ոլորտների՝ թվային առողջապահության, իմերսիվ կոնտենտի (առանց խոսնակների անձնական մասնակցության համաժողովների կազմակերպումը), անվարորդ մեքենաների, խելացի քաղաքների և խելացի արտադրության ոլորտների ենթակառուցվածքը։
Նախագծի հեղինակները հույս ունեն, որ տվյալների փոխանցման արագությունը 6G ցանցի կիրառման դեպքում կհասնի վայրկյանում մի տերաբայթի, ինչը 5 անգամ ավելի արագ է, քան 5G-ն։