Կաթնաշոռի ամենաօգտակար հատկությունները. 7 պատճառ ամեն օր կաթնաշոռ ուտելու համար
Արխիվ 16-20
Կաթնաշոռը բավական տարածված ու սիրված մթերք է, որը կարող է լավ շատ օգտակար լինել, սակայն այնուամենայնիվ մարդիկ հաճախ թերագնահատում են այս մթերքի օգտակարությունը։ Բժիշկ-սննդաբան Օլգա Կորաբլևայի խոսքով՝ կաթնաշոռը մթերք է, որը կարելի է օգտագործել ամեն օր։ Ավելին՝ օրական 100-200 գրամ կաթնաշոռ ուտելու սովորության շնորհիվ կարելի է ազատվել առողջական մի շարք խնդիրներից ու կարգավորել օրգանիզմի որոշ ցուցանիշներն առանց որևէ դեղամիջոց ընդունելու։
Մասնագետը ներկայացրել է կաթնաշոռի ամենաօգտակար հատկություններն ու նշել յոթ պատճառ ամեն օր կաթնաշոռ ուտելու համար։
Բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը
Կաթնաշոռը հիանալի միջոց է անեմիայի զարգացումը կանխելու համար։ Այն հարուստ է երկաթով (100 գրամում 0,4 մգ), որն օրգանիզմն օգտագործում է հեմոգլոբին ստեղծելու համար։
Բարելավում է լյարդի վիճակը
Այս մթերքը պարունակում է մեթիոնին ամինաթթու, ինչի շնորհիվ դրական ազդեցություն է ունենում ճարպային փոխանակության վրա և դրանով իսկ օգնում է պահպանել լյարդի առողջությունը՝ կանխելով օրգանի ճարպակալումը։ Լյարդի ճարպային հիվանդությունը հաճախ է զարգանում արագ սննդի, տապակած մթերքի, քաղցրավենիքի, հացաբուլկեղենի ու ալկոհոլի գործածության դեպքում, սակայն նման մթերքից խուսափելն ու սննդակարգը կաթնաշոռով հարստացնելը կօգնի խուսափել այս վտանգավոր ախտաբանությունից։
Կարգավորում է օրգանիզմի հագեցման համար պատասխանատու մեխանիզմները
9% յուղայնությամբ կաթնաշոռի 100 գրամում պարունակվում է օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցի օրական չափաբաժնի 16%-ը, ինչի շնորհիվ այն հիանալի միջոց է քաղցը հագեցնելու և երկար ժամանակ քաղցի զգացման մասին մոռանալու համար։ Այս կերպ կաթնաշոռը կանխում է սննդի չարաշահումն ու օգնում է ազատվել ավելորդ քաշից։
Ամրապնդում է մկանները
Խմորման շնորհիվ օրգանիզմը կաթնաշոռի սպիտակուցն ավելի լավ է յուրացնում, քան մսի սպիտակուցը։ Արդյունքում այն պահպանում է մկանները լավ վիճակում ու օգնում է զարգացնել մկանային զանգվածը։
Բարելավում է ատամների, մաշկի ու եղունգների վիճակը
Կաթնաշոռը հարուստ է նաև կալցիումով ու ֆոսֆորով, որոնք շատ օգտակար են ատամների մազերի ու եղունգների համար։ Այս տարրերի շնորհիվ կաթնաշոռն օգնում է պահպանել ատամների, մազերի ու եղունգների առողջությունը։ Ընդ որում՝ որքան բարձր է մթերքի յուղայնությունը, այնքան լավ է օրգանիզմը յուրացնում կալցիումը։ Բանն այն է, որ այս հանքանյութի յուրացման համար հարկավոր է վիտամին D, իսկ այս տարրը լուծվում է յուղային միջավայրում։
Ազատում է նյարդային լարվածությունից
Կաթնաշոռը պարունակում է մեծ քանակությամբ տրիպտոֆան, իսկ այս ամինաթթուն օգնում է ազատվել անհանգստությունից ու ընկճախտից։ Բացի այդ, այն բարելավում է քնի որակը՝ խթանելով մելատոնինի սինթեզը։
Չի նպաստում քաշի ավելացմանը
Կաթնաշոռը պարունակում է շատ քիչ քանակությամբ ածխաջրեր, ուստի հիանալի մթերք է երեկոյան ուշ ժամերին քաղցը հագեցնելու և կազմվածքի համար չանհանգստանալու համար։ Մասնագետի խոսքով՝ մարդու մկաններն աճում են ոչ թե ծանրաբեռնվածության պահին, այլ վերականգնման ընթացքում, երբ օրգանիզմն արտադրում է աճի հորմոն, ուստի կաթնաշոռը կարող է հիանալի մթերք լինել սննդի վերջին ընդունման համար։ Ընդ որում՝ այն կարելի է ուտել անգամ կաթի նկատմամբ ալերգիա ունենալու դեպքում։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru