Մասնագետը նշել է՝ երեխայի մոտ նկատվող որ ախտանշանների դեպքում է հարկավոր դիմել հոգեբանին
Արխիվ 16-20
Երեխաների հոգեկան առողջությանն ուշադրություն դարձնելը շատ կարևոր է, քանի որ ակնհայտ խնդիրներն անուշադրության մատնելը կարող է հետագայում դառնալ շատ ավելի լուրջ խնդիրների զարգացման պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել փոքրիկի պահվածքի նկատմամբ ու ժամանակին դիմել հոգեբանին։ Տարիքային ֆիզիոլոգիայի ինստիտուտի մասնագետների խոսքով՝ եթե երեխան ոչ ադեկվատ է արձագանգում կյանքում հանդիպող բնական իրավիճակներին, ապա նա ունի մանկական հոգեբանի օգնության կարիք։
Ինչպես նշում է ինստիտուտի գիտաշխատող Մարյանա Բեզռուկիխը, կան որոշակի ախխտանշաններ, որոնց առկայությունը հուշում է նյարդային խանգարման մասին։ Նման ախտանշանների շարքին են դասվում լացն առանց որևէ պատճառի, ինչպես նաև տարատեսակ մանրուքները, որոնք վերածվում են երեխայի համար լուրջ բարդությունների։ Եթե այս ամենի հետ մեկտեղ փոքրիկին չի հաջողվում հանգստացնել, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին։
Ծնողներին խորհուրդ է տրվում խորհրդակցել հոգեբանի հետ նաև այն դեպքում, երբ երեխայի մոտ նկատվում են կրկնվող շարժումներ կամ նա չի ցանկանում շփվել իր տարեկիցների ու հարազատների հետ։ Հարկ է հիշել, որ նման դեպքերում չի կարելի ինքնուրույն սկսել դեղորայքային բուժումը, քանի որ հիվանդությունն ախտորոշելու և դեղամիջոցներ նշանակելու իրավունք ունի միայն մասնագետը։
Նյութի աղբյուրը՝ actualnews.org