ՉԼ. 1/4 եզրափակիչ «Ռեդ Բուլլ Լայպցիգ» - «Ատլետիկո Մադրիդ» խաղին ընդառաջ
Արխիվ 16-20
Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի «Ռեդ Բուլլ Լայպցիգ» - «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը։
1/8 եզրափակիչում գերմանացիները վստահ հաղթանակ տոնեցին ՉԼ-ի 2018/19-ի փոխչեմպիոն «Տոտենհեմի» նկատմամբ, իսկ իսպանական ակումբը պայքարից դուրս թողեց գործող չեմպիոն «Լիվերպուլին»:
«Լայպցիգը» երկար ժամանակ է պաշտոնական հանդիպումներ չի անցկացրել.
Վերջին հանդիպումը թիմն անցկացրել է հունիսի 27-ին։
«Ատլետիկոն» պաշտոնական խաղերն ավարտել է հուլիսի 19-ին, ինչը փոքր առավելություն է իսպանական թիմի համար։
Դիեգո Սիմեոնեի թիմը հանդիպմանը ներկայանալու է կորուստներով։
Ակումբի կազմում չեն լինի պաշտպան Շիմե Վրսալկոն և կիսապաշտպան Անխել Կորեան, որը համարվում է «Ատլետիկոյի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը։
«Ռեդ Բուլլ Լայպցիգ» - «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։