Թաեքվոնդոյի աշխարհի պատանեկան առաջնությունը կրկին հետաձգվել է
Արխիվ 16-20
Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի գործկոմը չեղյալ է հայտարարել 2020 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունը։
Տեսակոնֆերանսի մասնակիցները առաջնահերթ են համարել մարզիկների անվտանգությունը։
Հիշեցնենք, որ առաջիկա հոկտեմբերին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան պետք է հյուրընկալեր պատանի թաեքվոնդիստներին։
Առաջնությունը տեղափոխվել է 2022 թվական, մրցավայրը կրկին Սոֆիան է։