ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՅՈՒՐԻ ՏՐՈՒՏՆԵՒԻ ՄՈՏ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Արխիվ 16-20
Ռուսաստանի փոխվարչապետ, Հեռավոր Արեւելյան դաշնային շրջանի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնեւի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։
Ըստ «ՏԱՍՍ»-ի փոխանցման, հետաձգվել է նրա այցը Հեռավոր Արեւելք, որը պետք է կայանար Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի այցի շրջանակում։ Ներկայումս փոխվարչապետ Տրուտնեւը մեկուսացել է։