Դեմոկրատները ընտրություններում ավելի շատ խնդիրներ կստեղծեն, քան ՌԴ-ն, Չինաստանը եւ Իրանը
Արխիվ 16-20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատներից ընտրություններում ավելի շատ խնդիրներ կլինեն, քան ՉԺՀ-ից, ՌԴ-ից եւ Իրանից միասին վերցրած:
«Դա ընտրությունների պատմության մեջ ամենամեծ խարդախությունն է լինելու..․ Ամենամեծ խնդիրը սպասվում է դեմոկրատներից, այլ ոչ թե Չինաստանից, Ռուսաստանից եւ Իրանից»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը ։
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ ծառայությունները Մոսկվային, Պեկինին եւ Թեհրանին մեղադրել էին 2020 թվականի ընտրություններին միջամտելու մտադրության մեջ: Բոլոր երեք երկրները դա հերքել են։ Թրամփը հայտարարում է, որ դեմոկրատները ցանկանում են կորոնավիրուսի պատրվակով փոստով քվեարկության միջոցով «գողանալ ընտրությունները»։