Բելառուսում ձերբակալել են հայտնի մարզիկների
Արխիվ 16-20
Բելառուսում ձերբակալվել է ԲԱՏԷ-ի հարձակվող Անտոն Սարոկան։ Այս մրցաշրջանում Սարոկան ԲԱՏԷ-ի կազմում մասնակցել է 5 հանդիպման, խփել է 2 գոլ:
Ավելի վաղ հաղորդվում էր «Դինամո Մոլոդեչնոյի» հոկեյիստ Իլյա Լիտվինովի, ինչպես նաեւ MMA-ի մարտիկ Ալեքսեյ Կուդինի ձերբակալության մասին:
Մարզիկները, ամենայն հավանականությամբ, մասնակցել են բողոքի ակցիաներին, որոնք Բելառուսում չեն հանդարտվում արդեն երրորդ օրն անընդմեջ: ՆԳՆ-ի տվյալներով՝ արդեն ձերբակալվել է ավելի քան 5000 մարդ, ավելի քան 200-ը գտնվում են բժշկական հաստատություններում՝ տարբեր աստիճանի ծանրության վերքերով: