Ֆրանսիան ուժեղացնում է ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում
Արխիվ 16-20
Ֆրանսիան կոչ է անում Թուրքիային դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում դադարեցնել նավթի պաշարների միակողմանի որոնողական աշխատանքները, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ ունեցած հեռախոսարույցում:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Մակրոնը շեշտել է, որ որոնողական աշխատանքները պետք է դադարեցվեն՝ ելնելով հարևան երկու երկրների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների շահերից:
«Տեղում իրավիճակն ավելի լավ գնահատելու և միջազգային իրավունքի պահպանումն ապահովելու նպատակով Ֆրանսիայի նախագահը, եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Հունաստանի հետ համագործակցելով, որոշում է կայացրել մոտակա օրերին ժամանակավորապես ուժեղացնել ֆրանսիական ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում»,- նշված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում:
Մակրոնը նաև անհրաժեշտ է համարել, որ Ֆրանսիան և Եվրամիությունը սոլիդարություն դրսևորեն ԵՄ անդամ յուրաքանչյուր պետության նկատմամբ, որի ինքնիշխանությունը սպառնալիքի տակ է: