ՉԼ. ՊԱԺ-ն վերջին րոպեներին խփած երկու գոլով նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիրը
Արխիվ 16-20
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» մրցեց իտալական «Ատալանտայի» հետ և հաղթեց 2:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսում. 26-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Ատալանտայի» խորվաթ ֆուտբոլիստ Մարիո Պաշալիչը։
Մինչև երկրորդ խաղակեսի ավարտն իտալացիները շարունակում էին պահել առավելությունը, սակայն հանդիպման վերջին` 90-րդ րոպեին, ֆրանսիացիների կազմից Մարկինյոսը կարողացավ հավասարեցնել հաշիվը և խուճապի մատնել մրցակցին։
Ավելացված ժամանակի 3-րդ րոպեին էլ Էրիկ Շուպո-Մոտինգը հերթական գնդակն ուղարկեց «Ատալանտայի» դարպասն ու կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց իր թիմի համար։
Կիսաեզրափակիչում ֆրանսիական ակումբի մրցակիցը կլինի «Ռեդ Բուլլ Լայպցիգ» - «Ատլետիկո Մադրիդ» զույգի հաղթողը։