Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նորամուտն է նշել «Դոլգոպրուդնիի» կազմում
Արխիվ 16-20
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը նորամուտն է նշել ռուսական «Օլիմպ-Դոլգոպրուդնիի» կազմում:
Այդ ակումբը ներկայացնում է Ռուսաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի առաջնությունը, որը 3-րդ մակարդակն է Պրեմիեր լիգայից ու Ազգային լիգայից հետո: «Օլիմպ-Դոլգոպրուդնին» մրցաշարի 2-րդ տուրում սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Զենիթ Իրկուտսկին»: Սարկիսովը փոխարինման է մտել 76-րդ րոպեին:
Հայ ֆուտբոլիստի թիմն ընդգրկված է 2-րդ խմբում (4 խմբեր կան) և նոր մեկնարկած առաջնությունում անցկացրած 2 խաղում տոնել է նույնքան հաղթանակ: Խմբում հանդես են գալիս 16 թիմեր:
33-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել ռուսական «Ռեուտով», «Լոկոմոտիվ-2», Յարոսլավլի «Շիննիկ», Նիժնի Նովգորոդի «Վոլգայ», Եկատերինբուրգի «Ուրալ», Սարանսկի «Մորդովիա» ակումբներում։
Սարկիսովի վերջին ակումբը եղել է Կրասնոյարսկի «Ենիսեյը»: