Ավինյանն ինքն իր սուտը բացահայտեց
Արխիվ 16-20
Ինչպես հայտնի է, այսօր ժողովրդին հերթական ամսով արտակարգ դրություն պարտադրելու նիստում պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե մոտական օրերին մի շարք սահմանափակումներ կհանվեն։ Այդ թվում, կհանվի բացօթյա տարածքներում՝ այգիներում և բնության գրկում, դիմակի կրման պարտադիր պայմանը։ Բայց Ավինյանը նաեւ ընդգծեց՝ ընտանիքի անդամներով հավաքների ժամանակ։
Բայց ամբողջ հարցն այն է, որ մեկ ամսի առաջ, երբ հերթական անգամ արտակարգ դրություն եին երկարացնում, ավինյանը նման բացատրություն տվեց այն կլոունադային, թե ինչու են պարտադրում ավտոմեքենայում դիմակ կրել, են․ «Եթե նույնիսկ նույն ընտանիքի անդամներ են գնում մեքենայով, նրանք պետք է դիմակներ կրեն, հակառակ դեպքում ցանկացած ստուգման ժամանակ մեքենայի ուղեւորները կասեն, որ իրենք մերձավոր ազգականներ են...»:
Եվ ահա հիմա նույն Ավինյանը դեմքի ամենաանմեղ արտահայտությամբ հայտարարում է, թե ընտանիքի անդամներին կթողնեն այգիներում և բնության գրկում դիմակ չկրել։ Եվ իհարկե, պարզ հարց է առաջ գալիս՝ բայց չէ՞ որ հիմա էլ ցանկացած ստուգման ժամանակ մարդիկ կասեն, թե՝ «իրենք մերձավոր ազգականներ են»։ Այսինքն, ինչո՞ւ էր այդ «տրամաբանությունը» ընդամենը մեկ ամիս առաջ Ավինյանին այդքան մտահոգում, հիմա՝ ոչ։ Այսինքն, եթե մեկ ամիս առաջ ոստիկանը, Ավինյանի խոլքով, հնարավորություն չուներ տեղում պարզել, որ ավտոմեքենայում ընտանիքի անդամներ են, հիմա այգիներում եւ բնության գրկում ինչպե՞ս է նույն բանը պարզելու։ Իսկ եթե կարող են պարզել, ապա դա կնշանակի, որ ավինյանի նախորդ բացատրչությունը՝ ավտոմեքենայի հետ կապված սովորական կեղծիք էր։ Կարճ ասած, Ավինյանն անձամբ իր սուտը բացահայտեց։
Ս․Աբրամյան