Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել
Արխիվ 16-20
Ermenihaber.am-ը գրում է․
Youtube սոցիալական ցանցում հուլիսի 31-ին մի տեսանյութ է հրապարակվել, որում հայերի նկատմամբ բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցվում ու բռնության կոչեր է արվում Թուրքիայի քաղաքացի, ինչպես նաև Հայաստանից այնտեղ աշխատելու մեկնած հայերի նկատմամբ։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, MehdiStudio Officall հաշվի կողմից հրապարակված «Հայերն ի՞նչ գործ ունեն Թուրքիայում» վերնագրով տեսանյութում «բանախոսը», անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վերջին բախումներին, կոչ է անում Թուրքիայում գտնվող հայերին անհապաղ վտարել երկրից։
Ըստ հաղոդավարի՝ «հայերն իսկապես արժանի են ցեղասպանության»։ Վերջինս կոչ է անում սպանել հայերին, կտրել նրանց գլուխները ու խոստանում, որ ժամանակը գալուն պես իրենք կկոտորեն Թուրքիայի հայերին։ Նա բոլորին կոչ է արել թույլ չտալ, որ «հայերը գան իրենց երկիր, աշխատեն ու գումար ուղարկեն Հայաստան։
Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը հաղորդում է, որ Բեյօղլուի 3 Խորան եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ, փաստաբան Սիմոն Չեքեմը տեսանյութի կապակցությամբ դիմել է Ստամբուլի հանրապետական դատախազություն՝ պահանջելով պատկան մարմինների համապատասխան արձագանքը։
Նյութի աղբյուր՝ https://www.ermenihaber.am/am/news/2020/08/12/Youtube-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%B5/190199