Մեկնարկում է բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը
Արխիվ 16-20
Օգոստոսի 16-ին կմեկնարկի բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը, հայտնում է ՀԲՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Առաջնությանն այս տարի մասնակցելու են 6 թիմեր` Երևանից, Գյումրիից և Արցախից։
ՀԲՖ-ի փոխանցմամբ` մրցաշարն անցկացվելու է շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում։
Մասնակից թիմերն են՝
«Հատիս» (Երևան)
«Լեգենդ» (Երևան)
«Գյումրի» (Գյումրի)
«Արցախ» (Ստեփանակերտ)
«Լես ֆոքսես» (Երևան)
«Էրեբունի » (Երևան)