Ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողների անունները 5 քաշային կարգերում
Արխիվ 16-20
Օգոստոսի 11-ին Երևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Հայտնի են 55 կգ, 60 կգ, 87 կգ, 97 կգ և 130 կգ քաշային կարգի ոսկե մեդալակկիրների անունները:
Առաջնությունում ըստ վերը նշված քաշային կարգերի հերթականության հաղթել են՝ Գառնիկ Հովհաննիսյանը, Դավիթ Ջոթյանը, Սամվել Սարգսյանը, Գառնիկ Հակոբյանը և Ռազմիկ Քուրդյանը:
Օգոստոսի 13-ը մրցումային վերջին օրն է, որից հետո կներկայացվեն բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին, ինչպես նաև ավագ մարզչի մեկնաբանությունը: