Հայտնի է Եվրոպա լիգայում հայկական ակումբների հանդիպումների ժամանակացույցը
Արխիվ 16-20
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների ժամանակացույցը։
Հայկական 3 ակումբների հանդիպումները կայանալու են օգոստոսի 27-ին, իրար հաջորդող երեք տարբեր ժամերի։
Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոան» 18:00-ին Ղազախստանում մրցելու է «Կայրաթի» հետ։
Այնուհետև, 20:00-ին, Երևանում կայանալու է «Ալաշկերտի» խաղը մակեդոնական «Ռենովայի» հետ։
Օրվա վերջին խաղում ` 22:30-ին, Գյումրու «Շիրակը» Ռումինիայում ուժերն կչափի «Ստյաուայի» հետ։
Այսպիսով, երկրպագուները հնարավորություն են ստանում դիտելու հայկական երեք ակումբների պայքարը։