ՉԼ. 1/4 եզրափակիչ «Ատալանտա» - ՊՍԺ խաղին ընդառաջ
Արխիվ 16-20
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի «Էշտադիու դե Լուշ» մարզադաշտում այսօր կհանդիպեն «Ատալանտան» և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը»:
1/8 եզրափակիչում իտալական ակումբը կարողացավ առավելության հասնել իսպանական «Վալենսիայի» նկատմամբ, իսկ ՊՍԺ-ն հաշվի նվազագույն տարբերությամբ հաղթահարեց գերմանական «Բորուսսիայի» արգելքը։
«Ատալանտան» բավականին լավ արդյունք է ցույց տվել Ա սերիայի ավարտված մրցաշրջանում` զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Ֆրանսիացիները վստահ խաղով նվաճել են Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը, դարձել են երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր։
Երկու թիմերն էլ խաղին ներկայանալու են կորուստներով։
«Ատալանտայի» կազմից խաղին ներկա չեն լինի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը և դարպասապահ Գոլլինին։
ՊՍԺ-ի կազմում հավանաբար չեն լինի թիմի առաջատար ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն և Մարկո Վերատին։
Հիշեցնենք, որ «Ատալանտա» - ՊՍԺ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։