«Բարսելոնայի» ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Արխիվ 16-20
«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբի 9 ֆուտբոլիստներ կորոնավիրուսի թեստեր են հանձնել, որոնց արդյունքում ֆուտբոլիստներից մեկի թեստը դրական արդյունք է ցույց տվել։
Նշվում է, որ վարակված խաղացողը ինքնամեկուսացել է տանը ու նրա ինքնազգացողությունը լավ է, իսկ նրա հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզվել է։
Ֆուտբոլիստը շփում չի ունեցել կատալոնացիների այն ֆուտբոլիստների հետ, որոնք մեկնելու են Լիսաբոն՝ մասնակցելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Բարսելոնան» մրցելու է Մյունխենի «Բավարիայի» հետ։