Գարեջուրն օգտակար է ոսկորների համար. գիտնականներ
Արխիվ 16-20
Գարեջուրն ու ալկոհոլային այլ ըմպելիքները համարվում են խիստ վնասակար օրգանիզմի համար, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս խուսափել դրանցից, սակայն Բեռլինի համալսարանի գիտնականներն ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ չափավոր գործածության դեպքում գարեջուրը կարող է դրական ազդեցություն ոսկրային հյուսվածքների վրա։ Մասնագետների խոսքով՝ քիչ քանակությամբ գարեջուրը կարող է նվազեցնել ոսկորների փխրունությունն ու դարձնել դրանք ավելի ամուր։
Ավելին՝ հետազոտությունը ցույց է տվել, որ գարուց պատրաստված մթերքը նվազեցնում է օստեոպորոզի զարգացման հավանականությունը, իսկ այս հիվանդությունը հանգեցնում է ոսկորների փխրունության, ատամների էմալի քայքայման ու հենաշարժիչ համակարգի ախտահարման։
Գիտնականները գարու բաղադրության մեջ կոլագեն են հայտնաբերել, իսկ այս տարրի շնորհիվ օրգանիզմը կարող է վերականգնել ոսկորների ու հոդերի ախտահարված հատվածները։ Ընդ որում՝ մասնագետներն ընդգծում են, որ բաց գույնի գարեջրի մեջ կոլագենի պարունակությունը զգալիորեն ավելի բարձր է, քան մուգ գույնի գարեջրի մեջ, գրում է medikforum.ru կայքը։