Բելառուսում վերականգնվել է սոցցանցերի և բջջային ինտերնետի աշխատանքը
Արխիվ 16-20
Մինսկում բոլոր սոցիալական ցանցերը և բջջային ինտերնետը վերսկսել են աշխատանքը, հայտնում է Ռիա Նովոստին:
Առավոտյան ժամը 6.50-ի սահմաններում բոլոր սոցիալական ցանցերը՝ Facebook, WhatsApp, Telegram սկսել են աշխատել:
Դրանք անջատվել էին կիրակի երեկոյան, երբ հանրապետությունում նախագահական ընտրություններ էին անցկացվում: