Փաշինյանը հարսանիքի մասնակցե՞լ է. Ի՞նչ են պատմում իջևանցիները
Արխիվ 16-20
Առավել վաղ տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ միասին մասնկացել է իր քավորի դստեր՝ Իջևան քաղաքի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի դստեր՝ Հայկուհի Ղալումյանի հարսանյաց միջոցառմանը, որը տեղի է ունեցել հենց Ղալումյանին պատկանող ՚Ոսկե ձկնիկՙ ռեստորանային համալիրում: Թեև երեկ երեկոյան վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց Փաշինյանի մասնակցությամբ հարսանիքի մասին լուրը, այնուամենայնիվ Իջևան քաղաքի մեր աղբյուրներն այլ բան են պատմուն:
Ըստ մեր աղբյուրի, պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իսկապես մասնակցել է վերոնշյալ հարսանյաց արարողությանն, ավելին՝ վարչապետից բացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս մասնակցել են նույն հարսանիքին:
Ըստ մեր աղբյուրի՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը տիկնոջ՝ Լուսինեյի հետ միասին ևս մասնակցել է հենց այդ նույն հարսանյաց արարողությանը:
Իջևանցիների խոսքով՝ հարսանյաց արարողությունը նման է եղել ավելի շատ քաղաքական հավաքույթի, այլ ոչ թե հարսանիքի, քանի որ հիմնականում հյուրերը եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ի դեպ, Իջևան քաղաքում շշուկներ են պտտվում, որ քաղաքապետի ԺՊ Ղալումյանի տիկնոջը՝ հարսանիքից մեկ օր առաջ քաղաքապետարանի շենքից դուրս գալիս տեսնեղներ են: Ուշագրավ է, որ վերջինիս ձեռիքն եղել են թանկարժեք կոնյակի տուփեր , սակայն թե ինչ կոնյակներ են եղել տիկնոջ ձեռքին, և ինչու է տիկինը քաղաքապետարանի շենքից կոնյանկներ դուրս բերել, մեր աղբյուրին հստակ պարզել չի հաջողվել:
Ա. Ավագյան