Վաղվանից հարսանիք, թաղում, կնունք եւ ծնունդ կարելի է անել 40 հոգով
Արխիվ 16-20
Թույլատրվում է մինչև 40 հոգուց բաղկացած ընտանեկան միջոցառումների կազմակերպումը` փակ եւ բաց տարածքներում։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ընդունած որոշման նախագիծը, համաձայն որի՝ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է եւս մեկ ամսով, սակայն որոշակի մեղմացմամբ:
Վերոնշյալ որոշումն այսօր կհաստատվի Ազգային ժողովում, որտեղ արտակարգ դրության ողջ ընթացքում 132 հոգով մեկ դահլիճում նիստեր են անցկացրել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ