ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի արգելքը հանվում է
Արխիվ 16-20
ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն, մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է եւս մեկ ամսով, սակայն այն կշարունակվի որոշակի մեղմացմամբ:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի արգելքը հանվում է` պահպանելով 14 օր ինքնամեկուսացումը, բայց 14 օրվա ընթացքում թույլատրվում է թեստ հանձնել եւ բացասական պատասխանի դեպքում՝ ինքնամեկուսացման պարտադիր պահանջը չի գործի։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ