Վերացվում է հավաքների եւ գործադուլների արգելքը
Արխիվ 16-20
ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց որոշում՝ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հետ կապված: Սակայն, նախագծի համաձայն, արտակարգ դրությունը կշարունակվի որոշակի մեղմացմամբ: Այսպիսով, ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ. «Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների եւ գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանման պայմանով: Մասնավորապես անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով եւ պահանջների համապատասխան դիմակի կրումը եւ սոցիալական հեռավորության պահպանումն անձնանց միջեւ՝ առնվազն 1,5 մետրի տարածության պահպանմամբ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ