Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 201-ով
Արխիվ 16-20
Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 201 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Այսպիսով՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 40794 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 մարդ, կատարվել է 179032 թեստավորում, առողջացել է 33492 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 806 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 234 -ն են: