ՆԱՍԱ-ի աստղագնացն ուղեծրից նկարել է պայթյունից տուժած Բեյրութը
Արխիվ 16-20
ՆԱՍԱ-ի աստղագնաց Քրիստոֆեր Քեսիդին Twitter-ում հրապարակել է Բեյրութի լուսանկարը, որը մեկ շաբաթ առաջ տուժել էր նավահանգստի շրջանում տեղի ունեցած հզոր պայթյունից: «Այսօր մտածում եմ Բեյրութի մասին։ Իմ սիրտը պատկանում է բոլոր նրանց, ովքեր տուժել են վերջին ողբերգության։ Սեր եմ ուղարկում ՄՏԿ-ից»,- գրել է ամերիկացին սոցցանցի իր էջում՝ ներկայացնելով Բեյրութի Լուսանկարը ։
Քեսիդիի հետ ՄՏԿ-ում ներկայում գտնվում են ռուս տիեզերագնացներ Անատոլի Իվանիշինը եւ Իվան Վագները: