Բելառուս ուժայինները սկսել են հարձակվել լրագրողների վրա
Արխիվ 16-20
Բելառուսական ՕՄՕՆ-ը շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ սկսել է ակտիվորեն հարձակվել լրագրողների վրա: Այս մասին հայտնում է «Sputnik Բելառուսը» իր Telegram-ալիքում։
Հաղորդվում է, որ տուժել են յոթ լուսանկարիչներ «Պուշկինսկայա» մետրոյի շրջանում, որտեղ, ինչպես եւ երեկ, սպասվում են կատաղի բախումներ ցուցարարների հետ եւ որտեղ գտնվում են Հատուկ տեխնիկա, ՕՄՈՆ-ը եւ ոստիկանությունը: Associated Press-ի ներկայացուցիչ Սերգեյ Գրիցի խոսքով՝ իրենց մոտ են վազել սեւ համազգեստով անհայտ տարբերանշաններով ուժայինները, բոլորի մոտից խլել են հիշողության քարտերը, իսկ իր մոտ կոտրել են տեսախցիկը:
Այն մասին, որ ուժայիններն ակտիվորեն սկսել են հարձակվել մամուլի ներկայացուցիչների վրա, հաղորդում է նաեւ TUT.by պորտալը իր Telegram-ալիքում, իսկ ընդդիմադիր «Նաշա Նիվա» պարբերականը հրապարակել է տեսանյութ, որտեղ երկու ՕՄՕՆ-ական ոտքերով և մահակներով հարվածում են լրագրողի, որոնք ունեին մամուլի տարբերակիչ նշաններ եւ սարքավորումներ:
Բացի այդ, արդեն մեկ օր է՝ հայտնի չէ «Նաշա Նիվա»-ի գլխավոր խմբագիր Եգոր Մարտինովիչի գտնվելու վայրը։ Նա անհետացել է նախորդ երեկոյան, երբ մեքենայով գնում էր կնոջն աշխատավայրից վերցնելու, բայց կինը նրանից միայն SOS-հաղորդագրություն է ստացել: