Թրամփը հայտարարել Է ԱՄՆ-ի հետ դաշնագիր կնքելու Ռուսաստանի «մեծ ցանկության» մասին
Արխիվ 16-20
Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը «շատ է ցանկանում» ԱՄՆ-ի հետ «միջուկային սպառազինությունների պակտ» կնքել: «Մենք այժմ աշխատում ենք Ռուսաստանի հետ միջուկային զենքի պակտի վրա, և նրանք դա ուզում են, շատ են ուզում։ Ես չեմ կարծում, որ նրանք կսպասեն։ Այժմ դա խոշորագույն համաշխարհային խնդիրն է, եւ մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ հենց հիմա»,- ասել Է Թրամփը ամերիկացի լրագրող Հյու Հյուիթին տված հարցազրույցում ։
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ն ուրախ կլինի միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական կայունության վերաբերյալ հերթական միջգերատեսչական խորհրդակցությունները՝ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի եւ հատուկ դեսպանորդ Մարշալ Բիլինգսլիի մակարդակով, նախատեսված են օգոստոսի 16-18-ին Վիեննայում:
Խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի վերջին Ավստրիայի մայրաքաղաքում, որից հետո հուլիսի 27-30-ը այնտեղ տեղի են ունեցել խորհրդակցություններ դոկտրինալ հարցերի, տիեզերական թեմատիկայի եւ թափանցիկության աշխատանքային խմբերի ձեւաչափով: