Մինսկում կրակոցներ և պայթյուններ են եղել
Արխիվ 16-20
Գրեթե ողջ գիշեր Բելառուսի տարբեր քաղաքներում եւ հատկապես՝ մայրաքաղաք Միսկում շարունակվել են ցուցարարների եւ ուժայինների բախումները։
Մինսկի Սերեբրյանկի միկրոշրջան ակցիաներից մեկի էպիկենտրոնն էր, որտեղ ցուցարարները փորձում են բարիկադներ սարքել: Սերեբրյանկում կեսգիշերից հետո պայթյուններ և կրակոցներ են լսվել, միկրոշրջանում մեծ թվով ՕՄՕՆ-ական, ինչպես նաև շտապօգնության մեքենաներ տեղակայվել: Սոցցանցերում հայտնում են մեծ թվով տուժածների մասին:
Կամեննայա գորկա և Ուրուչյե միկրոշրջաններում, որտեղ երեքշաբթի երեկոյան նույնպես բողոքի ակցիաներ էին անցկացվել, ուժայինները ցուցարարներին ցրել են:
Հատուկջոկատայինները Ռոկոսովսկի պողոտայում խուզարկել են կայանված մեքենաները՝ փնտրելով վտանգավոր նյութեր: Մայրաքաղաքի այդ հատվածը ՕՄՕՆ-ը բավականին արագ հսկողության տակ առել: Սակայն, ըստ լրատվամիջոցների, ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները հարձակում են գործել ոստիկանական ավտոբուսի վրա և կոտրել դրա ապակիները:
Կեսգիշերից միայն ժամեր անց Բելառուսի ուժային կառույցներին հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը եւ լքել են մայրաքաղաք Մինսկը: Փողոցներից հանել են շրջափակումը, վերականգնվել է հիմնական մայրուղիներով տրանսպորտային երթևեկությունը:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ երեկ երեկոյան մի քանի հարյուր ցուցարար արդեն երրորդ անգամ հավաքվել է Մոսկվայում Բելառուսի դեսպանատան մոտ: