ԵԼ. Օկամպոսի գոլի շնորհիվ «Սևիլիան» անցավ կիսաեզրափակիչ փուլ
Արխիվ 16-20
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի վերջին խաղում մրցեցին անգլիական «Վուլվերհեմփթոնը» և իսպանական «Սևիլիան»:
Հանդիպումն ընթացավ լարված և թեժ մթնոլորտում։
Թիմերի երկուստեք գրոհներն այդպես էլ գոլի վերածել չհաջողվեց ,և միայն խաղավերջում ` 88-րդ րոպեին «Սևիլիայի» կազմից Լուկաս Օկամպոսին հաջողվեց գրավել մրցակցի դարպասն ու կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճել իր թիմի համար։
Կիսաեզրափակիչ փուլում «Սևիլիան» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։