ԵԼ. «Շախտյորը» վստահ հաղթանակ տարավ «Բազելի» նկատմամբ և անցավ կիսաեզրափակիչ փուլ
Արխիվ 16-20
Վելտինս Արենա մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի «Շախտյոր» - «Բազել» հանդիպումը։
ՈՒկրաինական ակումբը չորս գնդակ ուղարկեց «Բազելի» դարպասն ու վստահ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ։
«Շախտյորի» կազմում գոլեր հեղինակեցին Ժունիոր Մորաեսը, Թայսոնը ,Ալան Պատրիկը և Դոմիլսոն Սանտոսը (Դոդո):
«Բազելը» միայն խաղավերջում կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը. Գոլի հեղինակ դարձավ Ռիկկին։
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում Դոնեցկի «Շախտյորը» կմրցի Միլանի «Ինտերի» հետ։