Ինչպես է, ըստ Թրամփի, ավարտվել Երկրորդ համաշխարհային պատերազմը
Արխիվ 16-20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իսպանական գրիպի համաճարակ է համարում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի պատճառը։ «Առավել նման բան է տեղի ունեցել 1917թ., մեծ համաճարակ։ Դա, անշուշտ, մի հրեշավոր բան էր, որը հանգեցրեց 50-ից մինչեւ 100 միլիոն մարդու մահվան: Դա կարող է վերջ դնել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Բոլոր զինվորները հիվանդ էին ։ Դա սարսափելի իրավիճակ էր»,- հայտարարել Է Թրամփը՝ «Իսպանուհի» համաճարակը համեմատելով կորոնավիրուսի հետ։
Ասենք, այդքան էլ շատ չի սխալվել ԱՄՆ նախագահը, ընդամենը 28 տարով։