Մինսկի կենտրոնում սկսվել են ցուցարարների նոր ձերբակալությունները
Արխիվ 16-20
Բելառուսի Ներքին զորքերի զինվորները սկսել են ձերբակալել Մինսկի «Պուշկինսկայա» մետրոյի մոտ չարտոնված ակցիաների հնարավոր հրահրողներին։ Բացի այդ, ուժայինները շարունակում են պարեկել շրջակայքը, հաղորդում Է «ՌԻԱ Նովոստին»:
Նրանք նաև կանգնեցնում են կասկածելի անձանց, երբեմն ստիպված են լինում հետապնդել երիտասարդների խմբերի։
Կողքով անցնող վարորդները վրդովմունք են հայտնում ։
Սակայն տարածքն աստիճանաբար դառնում է ավելի ու ավելի մարդաշատ։ Քաղաքացիների մի մասը պարզապես հետևում է տեղի ունեցածին։ «Sputnik Բելառուսի» տվյալներով՝ Մինսկի կենտրոնում արդեն հատուկ տեխնիկա են տեղակայել, մասնավորապես՝ ջրցան մեքենաներ։
Բելառուսի բնակիչները զանգվածային չարտոնված ակցիաների են դուրս եկել կիրակի և երկուշաբթի։ Նրանք դժգոհ են ընտրությունների արդյունքներից, որոնցում պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն առաջատար է՝ մյուս թեկնածուների համեմատ հսկայական առավելությամբ։ Հավաքները ցրելու համար ՕՄՕՆ-ի աշխատակիցները օգտագործել են լուսաձայնային նռնակներ եւ արցունքաբեր գազ։ Անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ։ Ամենաբարդ իրավիճակը Մինսկում է, հայտնի է, որ այնտեղ զոհվել է մեկ ցուցարար։ Ուժայինները ձերբակալել են մոտ 3 հազար մարդու, քրեական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ ուժ կիրառելու մեղադրանքներով: Ֆիգուրանտներին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում։