Վուչիչը պատրաստակամության է հայտնել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն իր վրա փորձարկել
Արխիվ 16-20
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատրաստ է երկրում առաջինն իր վրա փորձարկել կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութը։ «Ես առաջինը կընդունեմ այդ պատվաստանյութը, երբ սերբ մասնագետները կասեն, որ այն լավ է։ Ես երջանիկ եմ, եթե ռուսները պատվաստանյութ են արտադրել, որը սպասվում էր միայն նոյեմբերին: Սակայն մեր մասնագետները պետք է հաստատեն, որ այն անվտանգ է և հուսալի։ Կարեւոր է, որ պատվաստանյութը հնարավորինս շուտ հայտնվի, քանի որ դա փրկություն է մեր տնտեսության համար»,- Վուչիչի խոսքը մեջբերում է «Kurir» պարբերականը ։
Հատկանշական է, որ ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն․ նա եւս հայտարարել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն իր երկրում առաջինը փորձարկելու մտադրության մասին:
Հիշեցնենք, որ այսօր Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, եւ որ այն փորձարկվել է իր դստեր վրա:
Ի դեպ, հիմա տեսնենք, թե ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զավթած ոմն Թորոսյան էլ նախկին ջերմեռանդությամբ կխոսի՞ Հայաստան արեւմտյան դեռ գոյություն չունեցող պատվաստանյութը ներկրելու մասին