ԿԳՄՍ նախարարը Հ1-ի եթերում առանց դիմակ է եղել. Ոստիկանությունը կտուգանի՞
Արխիվ 16-20
Pastinfo.am-ը գրում է․
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ժամանակ հարցազրույց տվել՝ առանց դիմակի։
«Լուրեր»-ի օգոստոսի 8-ի թողարկման ռեպորտաժում ԿԳՄՍ նախարարը փակ տարածքում՝ ամենայն հավանականությամբ իր աշխատասենյակում, հարցազրույց է տվել՝ առանց դիմակ։ Ինչպես գիտենք՝ ՀՀ-ում պարետի որոշմամբ փակ և բաց տարածությունում դիմակ կրելը պարտադիր է և կարգը խախտելու դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվում։
«Փաստինֆո»-ն դիմեց ոստիկանություն՝ տեղեկանալու արդյոք պարետի որոշումը խախտելու համար արձանագրություն կազմվել է, թե ոչ, ինչին ի պատասխան՝ ոստիկանությունից հորդորեցին գրավոր հարցմամբ դիմել, որպեսզի ուղարկեն համապատասխան ստորաբաժանում։
Նշենք, որ հուլիսի 3-ին ոստիկանությունն այցելել էր «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ և վարչական վարույթ հարուցել՝ եթերում դիմակ չկրելու համար։ Այնուհետև հուլիսի 29-ին ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, թե որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը և չեն կրում պաշտպանիչ դիմակ. «Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չխախտել կարգը և դիմակներ կրել։ Ոստիկանությունը հետևողական է։ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,-նշված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։
-ն եւս հետեւողական կլինի ու գրավոր հարցում կուղարկի՝ պարզելու, թե արդյոք նախարարին ու հանրային հեռուսատընկերությանըտուգանել են պարետի սահմանած կանոնները խախտելու համար։