Անչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանը Նման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. Շարմազանով Զելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա «Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video) Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».Օլուսեգուն Ի՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակում

Պետական «ահաբեկչությունը» քաղաքացու նկատմամբ հետաձգվեց (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Երվանդ Քոչարի 23 հասցեում գտնվող շենքի բնակարաններից մեկում Երեւան քաղաքի Կենտրոն-Նորք Մարաշ ոստիկանության հինգ աշխատակից այսօր պատրաստվում էին առերեւույթ անօրինական գործողություններ իրականացնել: Խնդրի հիմքում վեճն է վարձակալի եւ վարձատուի միջեւ: Ըստ էության, վարձատուն որոշել է տան վարձավճարն ավելացնել, վարձակալն էլ վկայակոչելով իրենց միջեւ կնքված պայմանագիրը՝ մերժել է: Արդյունքում ո՛չ ավել, ո՛չ պակաս վարձատուն ոստիկանությանը «հրահանգել է» ազատել իր բնակարանը, որտեղ այս պահին բնակվում են Ռուզաննան, իր ամուսինը եւ անչափահաս 8-ամյա տղա երեխան, որը նախորդ անգամ ոստիկանության ներխուժման պատճառով, ըստ բժշկի եզրակացության, վախեցել է, որից հետո՝ նրա մոտ առաջացել է կակազություն եւ գիշերամիզություն: Ինչեւիցե, ոստիկանությունն՝ առանց խորանալու իր իսկ գործառույթների եւ գործողություն իրականացնելու իրավական հիմքերի մեջ, շտապել էր վերոնշյալ բնակարան՝ իրականացնելու վարձատուի «պատվերը»:

Այո, ստացվեց այնպես, որ ոստիկանի կողմից պաշտպանվելու փոխարեն՝ քաղաքացին պաշտպանվում է ոստիկանության կամայականություններից եւ անօրինականություններից, ինչն ըստ «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, հայտնի փաստաբան, երեխայի ու ծնողների շահերի պաշտպանությունը ստանձնած ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ՝ մեկ բառով կոչվում է պետական «ահաբեկչություն» քաղաքացու նկատմամբ: Նրա գնահատմամբ՝ սա պետական անվտանգության հետ կապված խնդիր է եւ տեղ չունի իրեն սոցիալական պետություն հռչակած երկրում։

Նշենք, որ մինչ շենքի մոտ կհայտնվեին ոստիկանության հինգ աշխատակից՝ բնակարան էր եկել պոլիկլինիկայի բժիշկը, որը զննելով երեխային՝ ցուցում էր տվել երեքօրյա անկողնային ռեժիմի: Այդուհանդերձ, ոստիկանությունը համառորեն պնդում էր, որ պետք է գործողություն իրականացնի:

Կանչեցին նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանին, որն էլ 911-ի մեծ ավտոմեքենայով եւ համազգեստով եկել էր, որպեսզի երեխայի վրա հերթական հոգեբանական ճնշումը չլինի: Թեպետ այս դեպքում 911-ի մեքենան ու զինվորական համազգեստից միայն գույնով տարբերվող համազգեստով հոգեբանը զարմանալի է, թե ինչպես պետք է հենց ինքն իր ներկայությամբ չվախեցներ երեխային: Սակայն, բանը դրան չհասավ: Ուղիղ երկու ժամ գցել-բռնելուց, զանգեր կատարելուց հետո՝ ոստիկանության աշխատակիցները հեռացան ձեռնունայն, որովհետեւ իրենք էլ չգիտեին, թե տվյալ իրավիճակում «նոր» Հայաստանի ոստիկանությունն ինչ գործողություն պիտի իրականացնի, իսկ վերադասներին զանգերը տեւեց բավական երկար:

«Իրավունքի» հետ զրույցում փաստաբան Լ. Բաղդասարյանը մանրամասնեց, որ ոստիկանությունը գործողություներ էր պատրաստվում իրականացնել՝ պատճառաբանելով, որ ներխուժում է տեղի ունեցել. «Ոստիկանությանը ներկայացրեցինք համապատասխան փաստաթղթեր, մասնավորապես, որ ներխուժում չի կարող դիտվել սա այնքանով, որքանով առկա է վեճ կողմերի միջեւ, ինչպես նաեւ կողմերի միջեւ առկա է պայմանագիր, ավելին՝ դատարանում այս վիճելի գույքի հետ կապված դատական գործ կա: Քիչ առաջ ոստիկանության կողմից տեղեկացվեցի, որ ի գիտություն են ընդունել մեր ներկայացրած փաստաթղթերը եւ լրացուցիչ ուսումնասիրության կարիք են տեսնում, եւ այս պահին գործողություն չի իրականացվի: Ցանկանում եմ արձանագրել, որ վերջերս առերեւույթ ապօրինի գործողություններ ոստիկանության կողմից ակնհայտ են դարձել եւ նման նախադեպ պետք է թույլ չտալ»:

Փաստաբանը պարզաբանեց նաեւ, թե ինչու վարձակալների կողմից տվյալ բնակարանում ապրելը չի կարող դիտվել ներխուժում, ինչը տեւական ժամանակ բացատրում էին նաեւ ոստիկաններին, որոնք կառավարության համապատասխան որոշմանը, մեղմ ասած, չէին տիրապետում. «Կառավարության որոշման իմաստն այն է, երբ առկա է ներխուժում ու չկա պայմանագիր, չկա դատական գործ եւ վեճ: Իսկ եթե առկա է, ինչպես այս դեպքում, ապա ոստիկանությունը գործառույթ չունի, հակառակ պարագայում՝ դատական իշխանության գործառույթն է իրականացնում: Ի դեպ, այս գործով տվյալ վարչական շրջանի ոստիկանության պետը եւս փաստել էր, որ ներխուժում չկա եւ գործողություն չի իրականացվելու, եւ նրա գրությունը չի չեղարկվել, հետեւաբար, նման պայմաններում ոստիկանության կողմից գործողություն իրականացնելու փորձը ոչ իրավաչափ էր: Փաստեմ, որ ոստիկանությունն ունի պոզիտիվ պարտականություն կանգնել քաղաքացու կողքին, այլ ոչ թե փորձի անօրինական գործողություններ կատարել: Մենք հետամուտ ենք լինելու մինչեւ վերջ: Տեղեկացնեմ, որ նախկինում էլ է գործողություն իրականացվել ոստիկանության կողմից, որի պատճառով ընտանիքի անչափահաս երեխան ձեռք է բերել վախ: Սա անթույլատրելի է, եւ հետագայում ոստիկանությունը գործողություն իրականացնելիս պետք է հաշվի առնի, թե այդ ժամանակ կա՞ երեխա այդտեղ, թե՝ ոչ»:

Փաստաբան ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ գնահատմամբ՝ ներկա պահին կողմերի միջեւ առկա է քաղաքացիաիրավական հարաբերություններ, այսպես ասած, վարձակալության պայմանագրից բխող վեճ, որը քննվում է դատարանում, ուստի՝ հարց է ծագում. «Որքանո՞վ է իրավաչափ քաղաքացիաիրավական հարաբերություններին խոչընդոտել, երբ դատարանում արդարադատություն պետք է իրականացվի: Մենք հիմքն ենք ուզում տեսնել, թե ոստիկանությունն ինչի հիման վրա է այստեղ՝ այն դեպքում, երբ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում կա դատական վեճ: Փաստորեն, ոստիկանությունն իր վրա է վերցրել  արդարադատության ֆունկցիան: Եվ այստեղ նախեւառաջ ամենամտահոգիչն այն է, որ տեսնում ենք, թե ինչպես է ոստիկանությունը նույնանման դեպքերի, վեճերի ժամանակ, տարբերակված մոտեցում ցույց տալիս՝ մի դեպքում ոստիկանությունն ընդունում է սեփականատիրոջ դիրքորոշումը, մյուս դեպքում՝ տիրապետողի»:

Ի դեպ, դեպքի վայր էր ժամանել նաեւ սեփականատիրոջ փաստաբան ԱՐԹՈՒՐ ԲԱԽՇՅԱՆԸ, որը տպավորություն թողեց, թե ստանձնել է ոչ թե իր պաշտպանյալի, այլ ոստիկանության փաստաբանի եւ իրավախորհրդատուի դերը: Ավելին՝ նա ուղակիորեն որոշեց ցուցումներ տալ ոստիկանությանը, թե խնդրում է կատարել իր վստահորդ Հայկուհու պահանջը եւ ոստիկանության միջամտությամբ ազատել բնակարանը: Այս պահանջին ի պատասխան՝ փաստաբան Արսեն Մկրտչյանը հիշեցրեց. «Ոստիկանությունն օրենքի պահանջը պետք է կատարի, ոչ թե Հայկուհու եւ իր փաստաբանի: Ոստիկանը պետք է գործի ոչ թե դիմումի հիման վրա, այլ՝ կարգադրության, հրամանի, օրենքի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Անչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».ՕլուսեգունԻ՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԽՍՀՄ դպրոցական ճաշարանների լավագույն ուտեստներըԱլիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner ZeitungՀայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկելԱյս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top