Ռուսաստանում գրանցվեց կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը. Պուտինի դուստրն արդեն պատվաստվել է
Արխիվ 16-20
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտնել է, որ իր աղջիկներից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և իրեն լավ է զգում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը :
«Ինձ հայտնի է, որ այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ պատվաստանյութ է գրանցվել նոր կորոնավիրուսի դեմ»,- հայտարարել է Պուտինը՝ կառավարության անդամների հետ հանդիպման սկզբում:
Նա առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին խնդրել է իրեն մանրամասն տեղեկացնել այդ գործընթացի մասին: «Ես գիտեմ, որ պատվաստանյութը բավականին արդյունավետ է, կայուն իմունիտետ է ձևավորում և, կրկնում եմ, անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները»,- նշել է Ռուսաստանի նախագահը:
Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը կսկսվի մոտ ապագայում: