Վերցրել են ամերիկյան, սնիգապուրյան մոդելը եւ ուզում են ներդրել պատմության դասագրքերի հիմքում. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան
Արխիվ 16-20
ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված նոր չափորոշիչները հանրային տարբեր շրջանակներում բուռն քննարկման առարկա են դարձել; Ինչ փոփոխություններ են փորձում իրականացնել Հայոց պատմության դասագրքերում <<Իրավունք>> հետաքրքրվել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանից, ով նախ նկատեց.
- Նախ ասեմ, որ փոփոխված է կրթական համակարգի փիլիսոփայությունը եւ ազգային մտածողությունը: Խնդիրներ կան ազգային դաստիարակության, ազգային գաղափաախոսության հետ: Վերցրել են ամերիկյան, սնիգապուրյան մոդելը եւ ուզում ներդրել պատմության դասագրքերի հիմքում ՝ փորձ անելով տեղայնացնել: Շատ վրդովված եմ, որ Հայ առաքելական եկեղեցու պատմությունը միացվել է Հայոց պատմությանը , ինչը սխալ է: Քանի որ Եկեղեցու պատմությունը միայն կաթողիսոկանության պատմությունը չէ, կան դավաբանական խնդիրներ, թեմերի պատմություն, որը հնարավոր չէ Հայոց պատմության մեջ ներառելով՝ ուսուցանել սերնդին:
Հաջորդ խնդիրն այնն է, որ կրթական չափորոշիչների հեղինակները Հայոց պատմության շարադրանքը սկսում են ոչ թե Ք. ա. III հազարամյակից, այլ Ք․ա 9-րդ դարից, այսինքն` Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանից։ Այսպիսով, նրանք ուսումնական ծրագրից դուրս են թողնում մեր պատմության նախորդ երկու հազարամյակները։ Բացի դրանից, դուրս է թողնված նաև նախապատմական դարաշրջանը, որը նույնպես կարևոր է, քանի որ հին քարի դարից սկսած՝ Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցող իրադարձություններն էին, որ հող նախապատրաստեցին հայոց պատմության սկզբնավորման համար: Նպատակն է՝ կասկածի տակ դնել մեր ժողովրդի տեղաբնիկության իրողությունը, ինչը թուրքական ծրագիր է:
Զրույցն ամբողջությամբ կարդացեք <<Իրավունքի> առաջիկա համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ