Եվրոպա լիգա. Օրվա խաղերի անոնս
Արխիվ 16-20
Այսօր կկայանան Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի վերջին հանդիպումները։
Դոնեցկի «Շախտյորը» Ֆելտինս Արենա ստադիոնում կընդունի շվեյցարական «Բազելին», իսկ անգլիական «Վուլվերհեմփթոնը» կմրցի իսպանական «Սևիլիայի» հետ։
Երկու հանդիպումներն էլ մեկնարկելու են Երևանի ժամանակով 23:00-ին։
Նշենք, որ «Շախտյոր» - «Բազել» զույգի հաղթողը կիսաեզրափակիչ փուլում մրցելու է Միլանի «Ինտերի» հետ։
«Վուլվերհեմփթոն» - «Սևիլիա» զույգի հաղթողի մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» է։