Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 160-ով
Արխիվ 16-20
Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 մարդ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Այսպիսով՝ օգոստոսի 11-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 40593 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 6399 մարդ, կատարվել է 177322 թեստավորում, առողջացել է 33157 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 803 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 234 -ն են: