ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը բացահայտել Է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հրաձգության մանրամասները
Արխիվ 16-20
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հրապարակել է Վաշինգթոնում Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների մանրամասները։ Ավելի վաղ անվտանգության աշխատակիցները մամուլի ասուլիսից հեռացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Մի քանի րոպե անց վերադառնալով դահլիճ՝ Թրամփը հայտնել Է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հրաձգության մասին եւ հայտարարել, որ իրեն լավ է զգում Գաղտնի ծառայության պահպանության ներքո:
«Շուրջ 17։53 51-ամյա տղամարդը մոտեցել Է Գաղտնի ծառայության սպային, որն իր դիրքում կանգնած էր Սպիտակ տան համալիրի մոտ՝ 17-րդ փողոցի եւ Փենսիլվանիա-ավենյուի անկյունում։ Կասկածյալը մոտեցել է սպային եւ ասել, որ իր մոտ զենք ունի։ Այնուհետեւ կասկածյալը շրջվել է, վազե սպայի ուղղությամբ եւ շարժում արել, որպեսզի ինչ-որ իր հագուստից դուրս բերի», - ասված Է Twitter-ի Գաղտնի ծառայության հայտարարության մեջ:
Այնուհետեւ, ըստ հայտարարության, տղամարդը կանգ է առել՝ «կարծես պատրաստվում էր կրակել զենքից»: Դրանից հետո Գաղտնի ծառայության սպան կրակել է կասկածյալի վրա։
Նշվում է, որ սպաներն անմիջապես առաջին օգնություն են ցուցաբերել տղամարդուն, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց:
Գաղտնի ծառայությունը ներքին հետաքննություն կանցկացնի իր սպայի գործողությունների վերաբերյալ, բացի այդ, բոլոր տվյալները ոստիկանությանը են փոխանցվել՝ նաեւ հետաքննություն անցկացնելու համար: