Մինսկում բախումների ժամանակ մեկ տղամարդ մահացել է
Արխիվ 16-20
Բելառուսի մայրաքաղաքում ցուցարարների և ոստիկանական ոժերի միջև բախումների ժամանակ մեկ տղամարդ մահացել է, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի ՆԳՆ խոսնակ Օլգա Չեմոդանովան: «Հրապարակն ազատելու համար դեպքի վայր ժամանած հատուկ նշանակության ստորաբաժանումներին ցույց տրված դիմադրության ընթացքում մի ցուցարար փորձել է պայթուցիկ նետել իրավապահների ուղղությամբ: Այն պայթել է նրա ձեռքում, տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել»,- հայտարարել է խոսնակը: