ԵԼ. «Մանչեսթեր Յունայթեդն» ավելացված ժամանակում հաղթեց «Կոպենհագենին» և անցավ կիսաեզրափակիչ փուլ
Արխիվ 16-20
«Մանչեսթեր Յունայթեդը» Ռեյն Էներջի մարզադաշտում 1-0 հաշվով առավելության հասավ դանիական «Կոպենհագենի» նկատմամբ, այդպիսով նվաճելով Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով և խաղը տեղափոխվեց ավելացված ժամանակ, որտեղ էլ անգլիացիների կազմից Բրունու Ֆերնանդեշը դարձավ գոլի հեղինակ և հաղթանակ պարգևեց իր թիմին։
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Վուլվերհեմփթոն» - «Սևիլիա» զույգի հաղթողի հետ։